Կեմերովոյում ձերբակալվել է հրդեհված առևտրի կենտրոնի սեփականատերը
![]() Այսօր՝ մարտի 30-ին, Կեմերովոյում ձերբակալվել է հրդեհված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնի գործադիր տնօրեն, սեփականատեր Յուլիա Բոգդանովան: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: РИА Новости-ի հաղորդմամբ՝ Յուլիա Բոգդանովան հանդիսանում է «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենը: Հենց այդ ձեռնարկությանն էր պատկանում առևտրի կենտրոնի շենքը, որում մարտի 25-ին տեղի ունեցավ 64 մարդու կյանք խլած սարսափելի հրդեհը: Քննության ընթացքում պարզվել է, որ Բոգդանովան՝ պատասխանատու լինելով հրդեհային անվտանգությունը պահպանելու համար, բազմից ծանուցումներ է ստացել հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել թերությունները վերացնելու ուղղությամբ: Նշվում է, որ նրա բնակարանում խուզարկումներ են անցկացվել, և շուտով նրա նկատմամբ ՌԴ ՔՕ 219-րդ հոդվածի 3-րդ մասով («Հրդեհային անվտանգության պահանջների խախտում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան») մեղադրանք կառաջադրվի: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
