«Ինչո՞ւ է գազն այդքան թանկ հասնում սպառողին». Մարուքյանը՝ նախարարին
«Մենք անընդհատ քննարկում ենք գազի այլընտրանքների թեման: Օրինակ, որ Իրանից կարող ենք ունենալ էժան գազ, ուղղակի դրա համար չկա քաղաքական կամք, բանակցողներ, իշխանություն, որն այլընտրանքային աղբյուր կներգրավի: Գազը հասնում է Հայաստան մոտ 150 դոլարով, սպառողին՝ մոտ 290 դոլարով: 6 տարի պատգամավոր եմ, էս հարցը քննարկվում է ու չեմ լսել հոդաբաշխ պատասխան, թե ինչո՞ւ է գազը սպառողին այդքան թանկ հասնում»,- դիմելով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ հարցրեց Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ քննարկվում է «Ելք»-ի հարցապնդումը՝ կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեության վերաբերյալ: «Չգիտեմ՝ ինչ թվեր հնչեցրիք: Մեր բոլոր սակագները սահմանվում են հանձնաժողովի կողմից բաց, թափանցիկ գործիքակազմով ու տրվում է ժամանակահատված՝ հանրության հետ սակագները քննարկելու համար: Ծախսային հոդվածները հրապարակված են, ո՞րն եք համարում ուռճացված. մինչև վերջին լուման պատրաստ եմ քննարկել ու ներկայացնել տեղեկատվություն»,- արձագանքեց նախարարը: «Այո, խնդրում ենք ամեն լումայի վերաբերյալ տեղեկանք տալ»,- ասաց պատգամավորը: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
89Երեկ, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
36402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
10902.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8702.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12302.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10201.05.2024, 21:54