Ներդրողները դատի են տվել Facebook-ին՝ տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի պատճառով
3161
Չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ., 15:15
![]() ԱՄՆ-ում Facebook ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել՝ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերության հետ սկանդալի պատճառով: Հայցի ներկայացման մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքը նշում է, որ խմբային հայց է ներկայացվել ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան Facebook-ի բաժնետեր Ֆան Յանի և ներդրողների անունից, ովքեր բաժնետոմսեր են գնել ընկերությունում 2017թ. փետրվարի 3-ից 2018թ. մարտի 19-ն ու զգալի ֆինանսական կորուստներ կրել սկանդալի պատճառով: «Անօրինական գործողությունների և ընկերության բաժնետոմսերի շուկայական գնի կտրուկ անկման արդյունքում հայցվորները զգալի կորուստ են կրել»,- ասվում է հայցում: Հայցվորները պահանջել են փոխհատուցում վճարել ներդրողներին, սակայն փոխհատուցման չափը չի նշվում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
