«Ադրբեջանի զորավարժություններն Արցախում պատերազմի նախապատրաստություն են». փորձագետներ
Բացառված չէ, որ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները կապ ունեն մարտի 19-ին Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում սկսված մանևրների հետ: Այս մասին «Кавказский узел»-ի հետ զրույցում ասել է «Новая газета»-ի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը: Փորձագետը նշել է, որ զորավարժությունները պլանային են, սակայն «պետք չէ բացառել Արցախում ռազմական հակամարտության սկիզբը, որը կարող է պատերազմի վերածվել»: «Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ հակամարտությանը: Նրանք բոլորն (արտաքին ուժերը) ուշադրություն չեն դարձնում: Ադրբեջանի զորավարժությունները մարտական գործողությունների նախապատրաստություն են»,- ասել է Ֆելգենհաուերը: Ֆելգենհաուերի խոսքով՝ կա հավանականություն, որ Բաքուն պատրաստվում է զորքերի լայնածավալ տեղակայմանը՝ հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ առաջին հարվածը հասցնելու համար: «Կա միտում մոռանալ ԼՂ հակամարտության մասին, քանի որ գերտերություններն այդ հակամարտության կարգավորմանը չեն մասնակցում, և գերտերությունների ուղիղ բախման հավանականությունը ցածր է»,- նկատել է փորձագետը: Իր հերթին, աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի զորավարժությունները «նախապատրաստող քայլ են Լեռնային Ղարաբաղի տարածք զորքեր մտցնելու համար»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մշտապես ռուսական տանկեր, հրետանի և զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերում, սակայն զենք է մատակարարվում նաև դեպի Հայաստան: «Եթե Երևանը ժամանակին միջոցներ ձեռնարկի իր ռազմական ուժերն ընդլայնելու ուղղությամբ, ապա Բաքուն ստիպված կլինի հրաժարվել հարձակումից»,- կարծիք է հայտնել ռազմական փորձագետը: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36