Տվյալների արտահոսք Facebook-ում. Ցուկերբերգը մեկ օրում 6 միլիարդ դոլար է կորցրել
![]() Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մեկ օրում ավելի քան 6 միլիարդ դոլար է կորցրել: CNBC հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերության հետ սկանդալի պատճառով: Ընկերությանը հաջողվել է հավաքել սոցցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ և դրանց հիման վրա քաղաքական նախասիրությունների վերլուծություն կազմել: Բրիտանական հեռուստաալիքներից մեկը հրապարակել է լրագրողական հետաքննության նյութերը, որոնց համաձայն՝ Cambridge Analytica-ի ներկայացուցիչները հայտնել են ողջ աշխարհում նախընտրական հարյուրավոր քարոզարշավներին կազմակերպության միջամտության մասին: Նշվում է, որ այդ հետաքննությունից հետո Facebook-ի արժենշումն ընկել է 7%-ով: Այժմ, ըստ Bloomberg-ի վերլուծաբանների գնահատականի, Ցուկերբերգի կարողությունը հազիվ է գերազանցում 70 միլիարդ դոլարը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
