Տիգրան Մեծի պողոտայով ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել՝ վնասելով բնակարանի ապակիները. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Երևանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ. 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. մարտի 13-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի ուղղությամբ արձակվել են կրակոցներ: Ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնակարանի պատշգամբի ապակին վնասվել է Տիգրան Մեծի պողոտայով ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1983.: Վերջինը ձերբակալվել է: Կասկածյալի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ նա ներկայացրել է «Նագան» տեսակի ատրճանակ, որից, ըստ նախնական տվյալների, արձակվել են կրակոցները։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է: |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30