Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում (լրացված)
Մարտի 17-ին, ժամը 10:13-ին ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին ժամը 06:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր էր մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ Ագարակաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 և թիվ 24 տների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), տարբեր չափերի քարեր թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոճանապարհը տեղի ուժերով դարձել էր միակողմանի երթևեկելի, առկա էր հետագա քարաթափման վտանգ. ժամը 11:31-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: Ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին: |
Իրանը Թուրքիայից գիշերային տեսանելիության ուղղաթիռ է խնդրել
6123:18«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան
4623:06Արցախցի լրագրողը պատասխանել է Տավուշի մարզային վարչության պետին
3622:54«Կապ է հաստատվել Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորների հետ». Իրանի փոխնախագահ
5722:30Իրաքը փրկարարական խմբեր է ուղարկում՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար
7422:24«Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»․ Իրանի գերագույն առաջնորդ
4522:18