«Երկիր ծիրանին» տարեդարձը նշեց հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչների հետ. «Հրապարակ»
«Երեկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը դարձավ 1 տարեկան: Տարեդարձը նշեցին «էլիտ պլազա» բիզնես կենտրոնում՝ հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչների հետ: Հյուրերի թվում էին Ռուբեն Հախվերդյանը, Եղիշե Պետրոսյանը, Տիգրան Խզմալյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Գագիկ Սարուխանյանը, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Կուսակցության անվանը համահունչ «աքսեսուարներ» էին ընտրել՝ ծաղկած ծիրանենիներ, ծիրանագույն անձեռոցիկներ, ժապավեններ, ծաղկամաններ, անգամ տոնական տորթը ծիրանի չրից էր: Կուսակցությունն իր մշտական գործիքն էր գործի դրել՝ Ֆեյսբուքով ուղիղ եթեր էին մտել, բայց այս անգամ ոչ թե «սատանայի հեռացում» էին քարոզում կամ կոյուղաջրերից խոսում, այլ ժպտում, ծափահարում և ուրախանում էին, ինչն անսովոր էր: Միջոցառմանը ներկա Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը կարծում է, որ «Երկիր ծիրանին» ամենաարմատական ընդդիմությունն է Հայաստանում. «Նախ պետք է հաշվի առնենք, որ կուսակցությունը նոր է ստեղծվել և միանգամից, դրական իմաստով եմ ասում այս բառը՝ ներխուժեց Երևանի ավագանի: Սա արդեն, կարելի է ասել, մեծ հաջողություն է: Դժվար է պատկերացնել նոր ստեղծված կուսակցություն, որն առանց իշխանության աջակցության մտնում է ԱԺ կամ ավագանի»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36