Երևանի «կարկատան» շենքերը
Վերջին տարիներին Երևանում լայն թափ է առնում շենքերի արտաքին տեսքն աղավաղող մի արատավոր երևույթ, երբ գոյություն ունեցող շենքն ամբողջությամբ կամ նրա մի հատվածը դառնում է նոր շենքի «կարկատան», որով ամբողջովին աղավաղվում է շենքերի նախնական ճարտարապետական գաղափարը: Ցավոք, նման «գլուխգործոցների» այսօր կարելի է հանդիպել Երևանի շատ փողոցներում, մասնավորապես Աբովյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյանի փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում և այլուր։ Իսկ բոլորովին վերջերս նման ճակատագրի արժանացավ Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԵՊՀ «Հյուրերի տունը»։ Այս շենքի նոր սեփականատերը լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է ծավալել։ Նախկին շենքից մնացել է միայն նրա կենտրոնական փոքր հատվածը, հարկեր են ավելացվել (դեռ պարզ չէ, թե այն քանի հարկանի կդառնա և կցցվի Մաշտոցի պողոտայի այդ հատվածում գտնվող 4-հարկանի շենքերի կողքին) և ամբողջությամբ փոխվել է շենքի արտաքին տեսքը․․․ Փաստորեն, Երևանի կենտրոնում ազատ տարածքներ չլինելու փաստն արդեն խնդիր չէ կառուցապատողների համար։ Նրանք կարող են գնել ցանկացած շենք և այն դարձնել իրենց ապագա բարձրահարկ շենքի «կարկատան»․․․ Աղբյուրը` Ռուզաննա Ավագյան («Ֆեյսբուք») |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06