ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Յուքոմ»-ի դեմ. կքննվի անբարեխիղճ գովազդի հարցը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Յուքոմ» ընկերության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարվել է ուսումնասիրություն՝ հեռուստատեսային գովազդի շուկայում, որի արդյունքում պարզվել է հետևյալը. «Յուքոմ» ընկերությունը գովազդում է «Հեղափոխական առաջարկ» անվանումով իր նոր ծառայությունը, որով ֆիքսված կապի իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շարժական հեռախոսակապի «Ունիվերսալ» ծառայությունից: Թվարկելով փաթեթին միանալու մի շարք պայմաններ, ընկերությունը սպառողներին որևէ կերպ չի տեղեկացնում էական պայմաններից մեկի մասին. այն է՝ վերոնշյալ ծառայությունից կարելի է օգտվել միայն փաթեթին 2 տարով բաժանորդագրվելու դեպքում: Բացի այդ, գովազդում ցուցադրվում է մի խումբ անձանց կողմից պաստառների միջոցով «ցույցի» անցկացման գործընթաց, որի ընթացքում ցուցադրված կանաչ գույնի պաստառներից մեկի վրա սպիտակ տառերով նշված է «ԿԱՆԱՉԻՆ՝ ԱՅՈ, ՄՆԱՑԱԾԻՆ՝ ՉԱՅՈ» արտահայտությունը: ՀՀ Մրցակցային մարմնի գնահատմամբ, գովազդի ընթացքում ցուցադրված գրությունը, ինչպես նաև ծառայության էական պայմանների մասին ոչ ամբողջական տեղեկատվությունը կարող է ստեղծել տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ հասարակության մոլորեցման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասման հնարավորություն: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակում կքննի «Յուքոմ» ընկերության կողմից օրենքի հնարավոր խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորման հարցը: Հանձնաժողովը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն, այս մասին հաղորդագրություն է տարածել ՏՄՊՊՀ-ն: |
«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
4916:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
11002:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
99Երեկ, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
14927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
21127.04.2024, 10:30