Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Արա Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

613
Երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ., 17:25
Արա Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Վարդգեսի Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Արա Ասոյանը մահացել էր մարտի 3-ին: Բժշկի ինքնազգացողությունն աշխատավայրում վատացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել: