Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը 400 կգ կոկաին է հայտնաբերվել
![]() Արգենտինայի իրավապահ մարմինները կոկաինով լի 12 ճամպրուկ են հայտնաբերել Բուենոս Այրեսում ՌԴ դեսպանատան տարածքում, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով արգենտինական Todo Noticias պարբերականին: Ճամպրուկների մեջ 360 փաթեթներով 389 կգ թմրանյութ է եղել: Համատեղ գործողություններ են իրականացվել ռուս ոստիկանների հետ: Նշվում է, որ հետաքննությունը երկու երկրներում տևել է մեկ տարուց ավել: Խմբաքանակի արժեքը գնահատվել է 50 միլիոն եվրո: Պարբերականը նշում է, որ մասշտաբային հատուկ գործողությունների սկիզբ է դրել 2016թ. դեկտեմբերին ռուս դեսպանի մեկ զանգը: Դիվանագետը հայտնել է, որ դեսպանատան կից դպրոցում թրմանյութ է հայտնաբերվել: Ճամպրուկները դեսպանատուն է տարել դեսպանատան աշխատակիցը, ով հենց նույն տարում լքել է դիվանագիտական ներկայացուցչությունը: Հետաքննությունը պարզել է, որ գործին ներգրաված են եղել 2 արգենտինացի և 3 ռուս, նրանից մի քանիսը ձերբակալվել են: Նրանց թվում է Բուենոս Այրեսի ոստիկանության տեսուչն ու ռուս նախկին պաշտոնյան: Հայտնի է նաև, որ կասկածյալներից մեկը թաքնվում է Գերմանիայի տարածքում: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
