Միլիարդատեր Բիլ Գեյթսն առաջարկել է բարձր հարկեր սահմանել հարուստների համար
![]() Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը դժգոհություն է հայտնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած հարկային բարեփոխումների հետ, հայտնում է RBC-ն՝ հղում անելով CNN-ին տված միլիորդատիրոջ հարցազրույցին: Հեռուստաալիքի հետ զրույցում Գեյթսն ասել է, որ պատրաստ է ավելի շատ վճարել: Նա կարծում է, որ պետությունը պետք է ավելի բարձր հարկեր սահմանի հարուստ մարդկանց համար, այդ թվում՝ իր: «Ես ավելի շատ հարկ եմ վճարել, ավելի քան 10 միլիարդ դոլար, սակայն կառավարությունը պետք է ինձ պես մարդկանցից ավելի բարձր հարկեր պահանջի»,- ասել է միլիարդատերը: Նրա խոսքով՝ հարկային բարեփոխումները, որոնք սահմանել են հանրապետականներն՝ ի դեմս նախագահ Թրամփի, ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց են ապրում: «Հարուստ մարդիկ, որպես կանոն, զգալիորեն մեծ առավելություններ են ստանում, քան միջին դասը, կամ նրանք, ովքեր աղքատ են: Դա հակասում է ընդհանուր միտումներին, որոնք մենք ցանկանում ենք տեսնել: Իսկ նրանք, ովքեր բարձր դասին են պատկանում, պետք է բարձր հարկեր վճարեն»,- ասել է Գեյթսը: Forbes ամսագրի հաշվարկների համաձայն՝ այժմ Գեյթսի կարողությունը կազմում է 91,7 միլիարդ դոլար: Նրանից առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն, ում կարողությունը գնահատվում է 120 միլիարդ դոլար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
