Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժանի Ավետիսյանի համատեղ նամակը
Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը համատեղ նամակ են հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. Փետրվարյան ապստամբության 97-րդ տարեդարձն է: Անանց և անուրանալի էթրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ այդ ապստամբության նշանակությունը: Եթե Սարդարապատյան ընդվզումը վերածնեց Հայոց պետականությունը, ապա Փետրվարյան ընդվզումը, նույնիսկ պարտված լինելով, պահպանեց դրա հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը: Լեռնահայաստանի աննկուն ոգորումի հետ միասին այն թրքաբոլշևիկյան համակարգին ստիպեցընդունել, որ մենք արժանապատվություն ունենք, ուստի նաև ունենք Հայրենիքի ու պետականության իրավունք: Փետրվարյան ապստամբությունը նաև ցույց տվեց, որ 1-ին Հանրապետությունը դատապարտված չէր, ինչպես շատերն են կարծում: Եթե Լեռնահայաստանի նման ամբողջ երկրում իշխեին ազատատենչությունը և ընդվզման ոգին, եթե գոնե 1919 թ. սկսած Նժդեհի տեսակը վճռական մենակի հոգեբանությամբ համախմբեր ուառաջնորդեր ամբողջ հայրենաբնակ հայությանը, ապա 1-ին Հանրապետությունը կապրեր ու կբարգավաճեր: Հենց դա՛ հասկացավ թրքաբոլշևիկությունը, որ մասամբ ընկրկեց և հրաժարվեց մեզ ամբողջությամբ մարսելու մտքից: Նա հասկացավ, որ մեր արժանապատվության ու գոյության արմատը կտրելու փորձը կարթնացնի մի դիմադրություն, որ կձախողի իր բոլոր ծրագրերը: Ցավոք սրտի, Լեռնահայաստանից դուրս բոլշևիկության դեմ համարժեք և հետևողական պայքար չեղավ և այն ցեցի նման ներսից քայքայեց ու կործանեց 1-ին Հանրապետությունը: Բոլշևիկությունը հիմա էլ իշխում է մեր երկրում: Թե՛ որպես կառավարման մշակույթ, և թե՛ ի դեմս այն կրող կառավարիչների՝ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Բայց մեր ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ 1-ին Հանրապետության ու Հայրենիքի իրավունքի ժառանգորդի և Փետրվարյան ապստամբության հետնորդի տեսակ է, որ ունի նաև թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ 2-րդ ընդվզման՝ Սասնա Ծռերի ապստամբության փորձն ու օրինակը: Եվ մեր ժողովրդի այս տեսակի կարևոր առաջադրանքներից մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) ազատագրելիս զուգահեռաբար արմատախիլ անել բոլշևիկությունը: Աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրի ներքին վիճակը, ինչպես նաև գաղութային համակարգի կազմալուծման գործընթացը 1-ին Հանրապետության ժամանակվա համեմատությամբ շատ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում դրա համար: Համոզված ենք, որ Փետրվարյան բնույթի համազգային ընդվզմամբ շուտով ստեղծելու ենք թրքաբոլշևիկյան համակարգից ազատագրված, 1-ին Հանրապետության և Հայրենիքի վերատիրացման իրավունքի ժառանգորդ Նոր՝ Կուր–Արաքսյան Հանրապետությունը: Մե՛նք ենք տերը մեր Երկրի:
Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան 16.02.2018 թ. |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00