Ստալինգրադյան ճակատամարտի ամենատպավորիչ լուսանկարները ներկայացվել են գունավոր տարբերակով
Գերմանիայի դաշնային արխիվում պահվող լուսանկարները, որոնք պատկերում են Ստալինգրադյան ճակատամարտի դաժան տեսարանները, նոր կյանք են ստացել անգլիացի ռետուշերի շնորհիվ: Վերջինը 2 շաբաթվա ընթացքում գունավորել է մարտի ամենաթեժ պահերը պատկերող լուսանկարները հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Խորհրդային Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ։ Գերմանական բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում է մտցրել ողջ պատերազմում։ Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակն այլևս երբեք չի կարողացել վերադարձնել իր երբեմնի հզորությունը։ Ռազմական գործողություններն ընթացել են երկու փուլով: Նախ՝ խորհրդային զինուժի համար պատերազմը պաշտպանողական է եղել, որի ընթացքում կազմակերպվել է ռազմավարական նշանակություն ունեցող Ստալինգրադ քաղաքի պաշտպանությունն, ապա 1942 թ-ի նոյեմբերից պատերազմը վերածվել է հարձակողականի: Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում խորհրդային բանակին հաջողվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակային միավորումներն, իտալական բանակի 8-րդ դիվիզիան: Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում զոհվել է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկել 90 հազարից ավելին: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարվել է ազգային սուգ: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00