Հայաստանում ցանկանում են հրաժարվել ռուս սահմանապահներից. «Взгляд»
Հայաստանում հակառուսական նոր տրամադրություններ են դրսևորվում, գրում է «Взгляд» պարբերականը: Այս անգամ, ինչպես գրում է պարբերականը, դժգոհությունը կապված է ռուս սահմանապահների հետ: «Եվ իսկապես, ինչո՞ւ է Ռուսաստանը պաշտպանում այդ անկախ պետության սահմաններն, ու որո՞նք են այդ տարածաշրջանում Մոսկվայի շահերը»,- հարց է ուղղում պարբերականը: Խոսքը Երևանում անցած տարվա դեկտեմբերին կլոր սեղանի ժամանակ մի խումբ ակտիվիստների հայտարարության մասին է՝ կապված սահմանային գործառույթները Ռուսաստանի դաշնային ծառայությունից Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը փոխանցելու հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ 1992թ. երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հնացել է, և այժմ Հայաստանն ինքը պետք է իրեն պաշտպանից, և որ մինչև 2020թ. հունվարը հայ-իրանական, ապա նա հայ-թուրքական սահմանային վերահսկողությունը պետք է Հայաստանին անցնի: «Արդյո՞ք այս ամենի մեջ հակառուսական տրամադրություններ կան: Մեծ հաշվով՝ չկան: Առանձին քաղաքական գործիչներ, խմբեր, իհարկե, փորձում են այդ խաղը խաղալ: Այդ անդրկովկասյան հանրապետության ցանկացած քաղաքացի հասկանում է, որ Ռուսաստանի հետ միությունն իր գոյության գլխավոր երաշխիքն է»,- գրում է «Взгляд»-ը: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հոդվածագիրը նշում է, որ այդ առումով Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Կովկասի տարածքում խաղաղություն տիրի: Պարբերականն ընդգծում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, պաշտոնական լեզվով ասած, «ռազմավարական գործընկերներ են»: «Взгляд»-ի հոդվածում ասվում է նաև, թե ինչն է կապում Ռուսաստանին և Հայաստանին: Պարբերականը հիշեցնում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին: Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ դժվար է Հայաստանը Ռուսաստանի համար տնտեսապես շահավետ երկիր անվանել: Հոդվածագիրը եզրահանգում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար «լուրջ ռազմական և աշխարհաքաղաքական նշանակություն» ունի: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36