Ռուսական օդանավը չի կարողացել լքել Մեքսիկան ՀՀ 4 քաղաքացու պատճառով
![]() Ռուսական «Աէրոֆլոտ» խմբի մեջ մտնող «Ռոսսիա» ավիաընկերությունը չի կարողացել Մեքսիկայի Կանկուն քաղաքի օդանավակայանից ՌԴ մեկնել՝ Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների գործողությունների և ՀՀ 4 քաղաքացիների անսպասելի արտաքսման որոշման պատճառով: Այս մասին РИА Новости-ն ասել է ավիաընկերության ներկայացուցիչը: Սկզբնապես, նրա խոսքով, FV5882 չարթերային չվերթը պետք է իրականացվեր Boeing-747 ինքնաթիռով՝ հունվարի 16-ին մոսկովյան ժամանակով ժամը 18.10-ին: «Սակայն Մեքսիկայի՝ արտագաղթի վերահսկողության անսպասելի պահանջով՝ «Ռոսսիա» ավիաընկերության չվերթով պետք է արտաքսվեին ՀՀ 4 քաղաքացիներ: Այդ իսկ պատճառով օդանավակայանը չի թույլատրել օդանավին թռիչքն իրականացնել»,- հայտնել են «Ռոսսիա» ավիաընկերությունում: Ռուսական ավիաընկերությունը հայտնել է նաև, որ ՀՀ քաղաքացիների արտաքսումը տևել է 4 ժամ, ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքն իրականացնել հունվարի 16-ին Մոսկվայի ժամանակովը ժամը 22.00-ին, սակայն, միևնույնն է, Մեքսիկայի ավիացիոն իշխանությունները թռիչքի թույլտվություն չեն տվել: Արդյունքում թռիչքը տեղափոխվել է հունվարի 17-ին: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
