«Հեռուստատեսությամբ գովազդվում է վիճակախաղ մատուցող կոնկրետ մեկ ընկերություն». Զոհրաբյան
ԱԺ-ն քննարկում է ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների մասին» օրինագծերի փաթեթը: Հաշվի առնելով, որ օրենսդրությունը սահմանում է տարիքային շեմ և գործունությունը ծավալողին ստիպում վերանայել վարքագիծը՝ բացառելով խախտումները, պատգամավորներն առաջարկում են հետևյալ խստացումը: «Տարիքային շեմ է սահմանվում՝ «Վիճակախաղի մասին» օրենքի դեպքում՝ 18 տարին, «Շահումով խաղերի դեպքում»՝ 21 տարեկան քաղաքացիները, որոնք կարող են մասնակից դառնալ այդ շուկային: Շրջապատում տեսել ենք, սակայն, ինչպես են անչափահասները կարողանում օգտվել այդ ծառայություններից: Փողոցներում տեղադրված խաղային ապարատներից 10 ֆոտո եմ արել, երբ անչափահասը կատարում է խաղադրույք: Ուստի առաջարկում ենք 100 հազար դրամ տուգանքը փոխարինել 2 մլն դրամ տուգանքով: Եթե ընկերությունը խախտման դեպքի արձանագրումից ու տուգանքի նշանակումից հետո չի վերափոխում իր վարքագիծը, կիրառվում է 5 մլն դրամ տուգանք: Եթե երրորդ անգամ՝ 10 մլն դրամ: 1 տարվա ընթացքում 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից»,- ասաց հանրապետական Սամվել Ֆարմանյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանին, հարցրեց. «Ո՞նց ենք վերահսկելու, եթե սա չդարձնենք կենսական կարևոր խնդիր: Հեռուստատեսությամբ նայում ենք տարբեր սերիալներ, ուղղակի գովազդվում է կոնկրետ մեկ վիճակախաղ մատուցող ծառայություն: Չեք կարծո՞ւմ՝ գովազդից էլ պետք է դա հանել»: «Կարելի է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարել, որպեսզի որոշակի եթերաժամերի չլինի վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդ»,- համաձայնեց Հարությունյանը: Հարցի քննարկումը շարունակվում է: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24