«Կա՛մ պիտի գազն իջեցնեն, կա՛մ նալոգը». երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել
Մի շարք երթուղայինների վարորդներ այսօր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով վառելիքի թանկացումից: Նրանք նշում են, որ հունվարից հետո իրենց աշխատած գումարն արդեն չի բավականացնում ընտանիք պահելու համար: Այսօր նրանք փակել էին Րաֆֆու փողոցը՝ լսելի դարձնելու համար իրենց պահանջ-բողոքը: «Առավոտ 05:30-ից գործի ենք դուրս գալիս, գիշերը երկուսին տուն ենք գնում, 18 ժամ աշխատում ենք: Կա՛մ պիտի գազն իջեցնեն իր հին գնին, կա՛մ նա, ով Հայաստանին գազ է մատակարարում, գնա, խոսի գարաժի տիրոջ հետ, որ նալոգն իջեցնեն»: «Դպրոցներն, ուսումնական հաստատությունները փակվեն ո՞նց ենք անելու, դեռ մի կերպ ձգում ենք, էն ժամանակ ընհանրապես վիճակներս կվատանա...»: «Նոր տարին երեխուս հետ 10 րոպե եմ հասցրել մնալ: Նորմալ չկարողացանք նշենք էլ, մի բաժակ վախենում էինք գիշերը խմեինք, որ բերաններիցս առավոտ հոտ չգա, որ 150 հազար չտուգանեն»,- բողոքում էին վարորդները: Հավելենք, որ նոր տարուց հետո վառելիքի թանկացման պատճառով վատ են աշխատում մայրաքաղաքի տարբեր թաղամասերի երթուղիներ ևս: Օրինակ, Սարի թաղն սպասարկող 13 համարի ավտոբուսային երթուղին նկատելիորեն նվազեցրել է իր սպասարկման հաճախականությունը: Եթե մոտ մեկ ամիս առաջ առավոտյան, աշխատանքային օրերին, ավտոբուսները 10 րոպե հաճախականությամբ էին աշխատում, հունվարից հետո արդեն 20-25 րոպե, շաբաթ-կիրակի օրերի մասին խոսելն ավելորդ է: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18