«Հստակ ասեք՝ տրանսպորտի սակագինը կթանկանա՞, թե՞ ոչ». Մելքումյանը՝ փոխնախարարին
Խորհրդարանը քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար փոխնախարար Գագիկ Գրիգորյանը: «Բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստեղծել միասնական ցանց, նախատեսվում է միավորել միջմարզային ու ներմարզային երթուղային ցանցերը և դրանց ձևավորումը վերապահել նախարարությանը՝ փոխգործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ»,- ասաց նախարարի առաջին տեղակալը: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Վերջերս Շիրակի մարզում էինք: Գյումրիում թաղամաս կա, որտեղ տրանսպորտ չի գնում, որովհետև ֆինանսական տեսակետից ոչ արդյունավետ է: Եթե մոնոպոլիա եք ստեղծում մեկին տալու համար, ասեք, եթե իրոք ուզում եք միջհամայնքայինի խայտառակ վիճակը բարելավել, նշեք՝ ոնց եք անելու, ոնց եք շահագրգռելու օպերատորին, որին նպատակահարմար չէ 30-50 հոգանոց գյուղին սպասարկել: Ասացիք՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սակագինը չբարձրանա. բա որ ֆոկուսի ձևը գիտեք, ինչո՞ւ չեք անում: Գյուղեր կան, որ ձմեռվա սեզոնին Ալյասկա են դառնում՝ կտրվելով քաղաքակրթությունից ու մինչև հալոցքը, հնարավոր չէ գյուղ մտնել: Ձեր ելույթում չտեսա ճանապարհային քարտեզ՝ ոնց է իրականացվելու»: Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, շարունակելով գործընկերոջ բարձրացրած հարցը, նշեց. «Գազի սակագնի բարձրացման արդյունքում ո՞նց եք խուսափելու տրանսպորտի սակագնի բարձրացումից»: «Երբ նախաձեռնեցինք այս ցանցի գաղափարը, գիտեինք, որ ցանկացած պահի կարող է լինել վառելիքի գնի փոփոխություն, ինչը սովորական երևույթ է: Կարծում եմ՝ այն նպատակը, որ կառավարությունը դրել է իր առջև, դժվար է, բայց իրագործելի»,- ասաց հիմնական զեկուցողը: Փոխնախարարի խոսքով՝ թանկացումները նոր են ու նախարարությունը դեռևս չունի հստակ պատասխան. քննարկումներն ընթացքի մեջ են: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36