Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

25 տարեկանից բարձր կանանց թույլ կտան Սաուդյան Արաբիա մեկնել առանց տղամարդկանց ուղեկցության

1463
Ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ., 15:45
25 տարեկանից բարձր կանանց թույլ կտան Սաուդյան Արաբիա մեկնել առանց տղամարդկանց ուղեկցության

Սաուդյան Արաբիայի իշխանությունները 25 տարեկանը լրացած կանանց թույլ են տվել մուտքի արտոնագրով մեկնել Սաուդյան Արաբիա առանց տղամարդկանց ուղեկցության, հաղորդում է Arab News-ը:

Համապատասխան արտոնագրերի սահմանումը պլանավորվում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում:

Նրանք, ում 25 տարեկանը դեռ չի լրացել, նախկինի պես պարտավոր են Սաուդյան Արաբիա մեկնել արական սեռի ներկայացուցիչների ուղեկցությամբ: