Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Շվեյցարիայում արգելել են եփել կենդանի խեցգետիններին

1425
Հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ., 14:05
Շվեյցարիայում արգելել են եփել կենդանի խեցգետիններին

Շվեյցարիայի իշխանություններն արգելել են կենդանի եփել խեցգետիններին: Դաշնային խորհուրդն անասնաբուժական օրենսդրության մեջ փոփոխություններ է կատարել, որոնք ուժի մեջ կմտնեն 2018թ. մարտի 1-ից, հաղորդում է ТАСС-ը:

Փոփոխությունների համաձայն՝ կարգելվի կենդանի խեցգետիններին լցնել եռացող ջուրը: Մինչ այդ խեցգետիններին պետք է խլացնել, տեղափոխելիս խեցգետինները պետք է գտնվեն բնական միջավայրում, այլ ոչ թե սառույցի վրա կամ սառը ջրի մեջ:

Ինչպես նաև նշվում է, որ նոր փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց՝ արգելվում է կիրառել սարքեր, որոնք կանխում են շների հաչոցը: