Իրանում ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծ մասին գրավի դիմաց ազատ են արձակել
![]() Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծ մասը գրավի դիմաց ազատ է արձակվել, հաղորդում է Fars գործակալությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին անվտանգության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր ալ Մահդին: «Քաղաքացիների մեծ մասը, ովքեր ներգրավվել էին ցույցերին ապստամբների կողմից, գրավի դիմաց ազատ են արձակվել: Նրանք, ովքեր իրենց գործողություններով վիրավորել են Իսլամական Հանրապետությանը, գտնվում են կալանքի տակ և կներկայանան դատարանի առջև»,- ասել է նա: Ալ Մահդին հիշեցրել է, որ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով 20 մարդ է զոհվել, որոնց շրջանում ուժային կառույցների աշխատակիցներ կան: Հիշեցնենք, որ Իրանում գների աճի պատճառով բողոքի ցույցերը են սկսվել դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվել է ավելի քան 450 ցուցարար: Երկրի խոշոր քաղաքներում նախորդ օրերին հակակառավարական զանգվածային երթ է անցկացվել, որին միլիոնավոր իրանցիներ են մասնակցել: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
