Գարեգին Բ-ն այցելել է Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին
Հունվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ Ս. Ծննդյան տոնի առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող մանուկներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը շրջայց է կատարել Արյունաբանական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին և արդիական սարքավորումներով հագեցվածությանը։ Այնուհետև, այցելել է մանկական խաղասենյակում հավաքված մանուկներին և նրանց ծնողներին՝ շնորհավորելով Նոր Տարվա և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան հուսանորոգ տոների առիթով։ Գարեգին Բ Կաթողիկոսը, խոսելով Սուրբ Ծննդյան խորհրդի մասին, ընդգծել է, որ Աստված իր սերը և առատ շնորհները բոլորին է բաշխում ըստ իրենց կարիքների՝ պայծառակերպելով ամենքի կյանքը։ Վեհափառը հորդորել է փոքրիկներին այդ հավատով ու հույսով լցվել և մաղթել շուտափույթ ապաքինվելով՝ վերադառնալ իրենց բնականոն կյանքին։
|
Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
5212:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
7009:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
90Երեկ, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
14230.04.2024, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
14829.04.2024, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
22429.04.2024, 08:30