Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

Քրիստոսի հայրենիքում Թրամփի պատճառով չեղյալ են հայտարարել Սուրբ Ծնունդը

1288
Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ., 18:05
Քրիստոսի հայրենիքում Թրամփի պատճառով չեղյալ են հայտարարել Սուրբ Ծնունդը

Իսրայելի հյուսիսում գտնվող Նազարեթ քաղաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել Սուրբ Ծնունդը՝ ի նշան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի, գրում է The Times of Israel-ը:

Նազարեթի քաղաքապետ Ալի Սալամը որոշել է հրաժարվել զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականության վայելող տոնավաճառից և տոնական հրավառությունից:

Նրա խոսքով՝ «տոնական տրամադրությունը փչացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:

Ներկայում Նազարեթում հիմնականում մուսուլմաններ են բնակվում, բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնեություն է դավանում:

Հիշեցնեք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց: