Տիգրան Բալայանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը: «Պատրաստ ենք հանդիպման, և վարչապետը տարբեր առիթներով այդ մասին բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Հայաստանի անունից բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, պարզապես այդ հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ: Հանդիպումը պետք է լինի բովանդակային, և մենք ակնկալում ենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքներ»,- ասել է Բալայանը: Անդրադառնալով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հնարավորությանը, Բալայանը նշել է. «Այս պահի դրությամբ հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափանիշներին, հետևաբար, նման քննարկում ստորին և բարձր մակարդակներով չի եղել»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24