Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրը

253
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 11:35
Հայտնի է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության հետ մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։