Իրանն ահաբեկչությունից հետո հետ է կանչել եվրոպական 3 երկրների դեսպաններին
3884
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 10:00
Իրանի ԱԳՆ-ն հետ է կանչել Նիդերլանդների, Դանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին՝ կապված երեկ Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին: Նրա խոսքով՝ 3 երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել են Իրանի դիրքորոշման մասին: Ըստ Իրանի՝ այդ երկրներում են թաքնվում Ահվազի ահաբեկչության համար պատասխանատու ահաբեկչական խմբավորումները: Բացի այդ, Իրանն արդեն նախազգուշացրել է այդ երկրների կառավարություններին, որպեսզի ձերբակալեն և դատապարտեն հանցագործներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18