Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Իրանում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր (տեսանյութ)

8208
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 11:00
Իրանում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր (տեսանյութ)

Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել, հաղորդում է Press TV-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անհայտ անձինք կրակ են բացել ռազմական շքերթի ժամանակ: Հաղորդվում է մի քանի զոհի մասին, սակայն նրանց հստակ թիվը չի նշվում: Ինչպես նաև հաղորդվում է մի քանի տուժածի մասին:

Ռազմական շքերթներն այսօր անցկացվում են Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում Թեհրանում: Դրանք նվիրված են 1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմին: