«Սահմանին կանգնած զինվորը մեր անկախության ամենահուսալի հենարանն է». Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին՝ մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի նրանց անձնուրաց ծառայության շնորհիվ մեր պետության սահմաններն անխախտ են, անկախությունը, այլևս, անսասան իրողություն: Մեր խոնարհանքը բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր հայրենիքի կայացման և անկախության ամրապնդման: Մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի հենարանն է: Սիրելիներս, մենք շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունն՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն և զարգացած հայրենիք: Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը»: Շնորհավոր տոնդ, հայրենի′ք»: |
Ժամեր առաջ բացված «Սրբազան պայքար» թելեգրամ-ալիքին արդեն բաժանորդագրվել է գրեթե 25000 մարդ
12401:36«Սրբազան պայքար»-ը հաղորդել է ևս 2 փողոցի փակման մասին
12501:30«ՔՊ-ականները «լեգիտիմ» բառի իմաստը չեն հասկանում». Անժելա Էլիբեգովա
13801:00«Պարագլուխը պարտվում է. նրան այլևս չեն լսում». Դավիթ Սարգսյան
14300:54Հունաստանի մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ի զորակցություն շարժման
13600:48«Oրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ». փաստաբան
14200:36