«Հին Երևան. Մկրտիչ Ենգիբարյանի տունը». Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին Երևան. Մկրտիչ Ենգիբարյանի տունը. Շենքի կառուցման ժամանակահատված է համարվում 1907-1910 թվականները, իսկ ճարտարապետն է եղել Երևանում բազմաթիվ շենքերի հեղինակ, տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը: Հայտնի է, որ այս շենքը պատկանել է վաճառական, Երևանի քաղաքային խորհրդի (դումայի) պատգամավոր Մկրտիչ Ենգիբարյանին, ով նաև բավականին հաջողակ գործարար էր և զբաղվում էր Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ: Կա այսպիսի մի պատմություն, ըստ որի Մկրտիչ Ենգիբարյանը ճարտարապետին պատվիրել էր հենց այս տիպի՝ երեք առանձնացված սյունազարդ մուտքերով շենք, քանի որ նա երկու որդի է ունեցել, և այսպիսով շենքի աջակողմյան և ձախակողմյան հատվածները նախատեսել էր իր երկու զավակների համար: Հետաքրքիր և թերևս քիչ հայտնի փաստ է նաև այն, որ այս նույն շենքում 1918-1920 թվականներին ապրել է Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր ռազմական և պետական գործիչ, 1918 թվականի Բաշ-Ապարանի մայիսյան հերոսամարտի կազմակերպիչ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը իր ընտանիքով: Կարծում ենք, որ շենքի վերականգնման աշխատանքների ավարտից հետո այստեղ պարտադիր պետք է տեղադրվի հայ ազգային ազատագրական շարժման մեծ նվիրյալի համապատասխան հուշատախտակը»: Աղբյուրը` Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54