Չինաստանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից
3731
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 10:20
Չինաստանը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների նոր փուլից՝ առևտրային հերթական տուգանքների մասին Վաշինգթոնի հայտարարության ֆոնին: Այս մասին հաղորդում է Wall Street Journal պարբերականը: «Չինաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել, երբ նրան գլխին ատրճանակ են մոտեցնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 17-ին կամ 18-ին մտադիր են հայտարարել 200 միլիարդ դոլարի չափով Չինաստանից ապրանքների վրա տուգանքների սահմանման մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների, մտադիր են նոր բանակցություններ սկսել Չինաստանի հետ սեպտեմբերի 27-28-ին: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36