Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բռնցքամարտ. Հովհաննիսյանը և Մանասյանը եզրափակչում են, Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

413
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 19:45
Բռնցքամարտ. Հովհաննիսյանը և Մանասյանը եզրափակչում են, Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է անգլիացի մարզիկին, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նոկաուտի է ենթարկել Ավստրիան ներկայացնող բռնցքամարտիկին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել ու նվաճել բրոնզե մեդալ: Սեպտեմբերի 15-ին Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն ոսկե մեդալի համար: