Վրաստանի նախագահի թեկնածուն քարոզարշավի իր գովազդը տեղադրել է պոռնոկայքում
Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն՝ «Գիրչի» կուսակցությունից, նախընտրական քարոզարշավի ընթացքում գովազդ է տեղադրել մեծահասակների համար նախատեսված PornHub կայքում: Այս մասին հայտնել է «Գրուզիա օնլայն»-ը: Վերոնշյալ կայքում տեղադրված են 2 բաներներ՝ հետևյալ գրություններով, «Չեմ խոստանում չափի մեծացում» և «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»: Քաղաքական գործչի խոսքերով՝ նման գաղափար առաջացել է իրենց կուսակցության անդամների մոտ, իսկ ինքը դրան վերաբերում է որպես սովորական բիզնես որոշման: Ջափարիձեն նաև հավելել է, որ արդեն սեպտեմբերի 8-ին բաներները 4 ժամում 40 հազար դիտում են ապահովել: «Վրացի մի օգտատերը միջին հաշվով այս պոռնոկայքում անց է կացնում օրական 8-9 րոպե: Ըստ իս՝ սա ավելի շահավետ գովազդ է, քան փողոցային, կամ էլ հեռուստատեսային գովազդները միասին վերցրած»,- ասել է թեկնածուն: Նշենք, որ Վրաստանի նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 28-ին, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգոստոսի վերջերին հայտարարել էր, որ չի առաջադրելու երկրորդ անգամ: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24