Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, բախվել էլեկտրասյանն ու պատին և դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածները մահացել են

397
Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 11:40
Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, բախվել էլեկտրասյանն ու պատին և դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածները մահացել են

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում՝ Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո, առաջ ընթնալով, բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, ով նույնպես մահացել է։ Իսկ Mercedes-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: