Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նոր Խարբերդում քաղաքացին ընկել է փոսը. նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր

296
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 11:00
Նոր Խարբերդում քաղաքացին ընկել է փոսը. նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 16-րդ թաղամասում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 5 մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան հարակից տարածքից Ս. Ս.-ին (ծննդյան տարեթիվը չի հաջողվել պարզել) դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: