«Սարսափ է թե՛ դպրոցը, թե՛ երեխայի մենակությունը». Ստյոպա Սաֆարյան
Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աբաջյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հեռավոր Ծափթաղ գյուղն ունի մեկ առաջին դասարանցի. «Սեպտեմբերմեկյան ուրախ գունավոր փուչիկներով ծանրաբեռնված ֆեյսում առանձնանում է այս նկարը: Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանցին է՝ սևացած պատերի ներսում, ժանգոտած նստարանին նստած: Նա դասընկերներ չունի: Ահա թե ինչ է պետք իմանալ վերջին տասնամյակի արտագաղթի, կրթությանը տրված կարևորության մասին: Այս կառավարության համար Հայաստանի ամենահեռավոր գյուղում որակյալ կրթությունն ու առողջապահությունը հասանելի դարձնելը պետք է լինի առաջնահերթություն»: Այս գրառմանն արձագանքել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը. «Սարսափ է: Թե՛ դպրոցը, թե՛ երեխայի մենակությունը: Հասկանո՞ւմ եք՝ նա դասընկեր չի ունենալու, դասարանը սոսկ թիվ է լինելու նրա համար, նա մենակ է: Ժողովրդագրական աղետի եզրին ենք, դրանից այն կողմ՝ անդունդ է... Ու լիքը այսպիսի հեռավոր, փոքր գյուղեր, որտեղ գոնե նախկինում դասարանում մի քանի երեխա լինում էր: Նկարը նախկին իշխանություններին ցույց տվեք, սա է արդյունքն ու հետևանքը: Թե բա՝ Քոչարյանի ժամանակ....»: Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան (Ֆեյսբուք) |
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
105Երեկ, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11223.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
33918.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
213112.04.2024, 18:48