Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

ՃՏՊ Այգավան գյուղի մոտ. կա զոհ և վիրավորներ

374
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 21:10
ՃՏՊ Այգավան գյուղի մոտ. կա զոհ և վիրավորներ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 40-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1958 թ.) շրջվել է ճամփեզրին: ՃՏՊ-ի հետևանքով ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1988 թ.), տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևորները՝ Ն. Ա.-ն (ծնված 2010 թ.), Ա. Ղ.-ն (ծնված 1955 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Վեդու ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: