Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Արցախը բանակցությունների մասնակից դարձնելն ինձ գրեթե անհնարին է թվում». Ոսկան Սարգսյան

293
Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ., 09:45
«Արցախը բանակցությունների մասնակից դարձնելն ինձ գրեթե անհնարին է թվում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի ելույթը հաջողված էր, նա խոսքի հասցեատերը Հայաստանի, Արցախի, արտերկրի հայությունն է, նաև անուղղակի մեսիջներ կային Ռուսաստանին, Ադրբեջանին: Նա նշեց բարձրաստիճան պաշտոնյայի եղբոր՝ բանկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին, այսօր էլ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մահափորձի հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Արցախին բանակցությունների մասնակից դարձնելու մասին, ինչն ինձ գրեթե անհնարին է թվում, քանի որ Ադրբեջանը դրան չի համաձայնվի, քանզի համաձայնվելու դեպքում բանակցություննների մեկնարկին դե ֆակտո կճանաչի Արցախի անկախությունը, միջնորդներն էլ վաղուց հաստատել են բանակցությունների ձևաչափը»: