Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կենտրոն համայնքում ծորակից դեղին ջուր է հոսում

377
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 17:30
Կենտրոն համայնքում ծորակից դեղին ջուր է հոսում

MAMUL.am-ի խմբագրություն են դիմել Կենտրոն վարչական շրջանի Ղազար Փարպեցի 28 հասցեի բնակիչները: Առավոտից մինչև հիմա խմելու ջրի ծորակից դեղին, նստվածքով լի ջուր է հոսում. «Ժանգ, ավազի հատիկներ, ինչքան էլ թողնում ենք հոսի, մեկ է՝ չի մաքրվում: Չգիտենք՝ վթա՞ր է եղել, ի՞նչ է եղել, բայց գոնե զգուշացնեին: Զանգահարում ենք «Վեոլիա ջուր», անօգուտ, թեժ գծի համարը զբաղված է»,- իրենց դժգոհությունն էին հայտնում բնակիչները:

Նրանք նաև տեսանյութ են տրամադրել:

Կենտրոն համայնքում ծորակից դեղին ջուր է հոսում