Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայանում խախտումներ են հայտնաբերվել, շահագործումը դադարեցվել է

294
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 14:05
Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայանում խախտումներ են հայտնաբերվել, շահագործումը դադարեցվել է

Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքների մասին, նշել, որ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ, իսկ ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով: Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ առավել հրդեհապայթյունավտանգ գազալցակայանները:

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին, շարունակել նույն կերպ, քանի որ բոլոր դեպքերում քաղաքացիների անվտանգությունն առաջնային է և ամեն ինչ պետք է բխի հենց իրենց շահերից: