Զորամասում հայտնաբերվել է շուրջ 10 հազար անորակ վարտիք. նյութեր են նախապատրաստվում քրգործի հարուցման համար
ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում հայտնաբերվել է անորակ վարտիքների մեծ խմբաքանակ, որոնք չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին: Այս մասին ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: «ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին: Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վարտիքների խմբաքանակ դեռևս 2017 թվականին փորձ է արվել մատակարարել պաշտպանության նախարարություն, սակայն ակնհայտ ցածրորակության պատճառով այն չի ընդունվել և վերադարձվել է մատակարար ընկերությանը: Այդուհանդերձ, նախաձեռնված ստուգումների արդյունքում այս պահին արդեն իսկ հայտնաբերվել է շուրջ 10 000 անորակ վարտիք։ ՀՀ պաշտպանության նախարարի խիստ հանձնարարականի համաձայն՝ զինված ուժերում այժմ ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում զորամասերում անորակ վարտիքների հայտնվելու հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Ընթանում է նախաքննություն, նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործի հարուցման համար»,- ասված է հաղորդագրությունում: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36