Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ իրանական Մանա արվեստագետների խմբի լուսանկարչական ցուցահանդեսը

565
Երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ., 02:05
ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ իրանական Մանա արվեստագետների խմբի լուսանկարչական ցուցահանդեսը

Իրանի և Հայաստանի միջև առկա են բարեկամական և մշակութային դարավոր կապեր, և հենց այդ կապն էլ ստիպում է դարերի մշակութային ընդհանուր ժառանգություն և ամուր հոգևոր կապ ունեցող ժողովուրդներին այսօր էլ հետաքրքրվել և փորձել ավելի լավ ճանաչել ու ներկայացնել երկու ժողովուրդների մշակույթը միմյանց: Դրա լավագույն ապացույցներից մեկն էլ հուլիսի 28-ին ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցած Մանա «Իրանական արվեստ» անվամբ՝ իրանցի արվեստագետների խմբի իրանագիտության տարբեր ճյուղերը ներկայացնող (Իրանի մշակույթ, ճարտարապետություն և...) լուսանկարչական, պաստառների և ֆոտոմեդիայի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի մասնակից արվեստագետների կողմից նաև Վարպետաց դաս կանցկացվի, որի շրջանակներում իրանցի արվեստագետները կկիսվեն իրենց մասնագիտական գիտելիքներով, գաղտնիքներով և հմտություններով: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի Կապույտ մզկիթի ուրբաթօրյա հավաքական աղոթքի իմամ հոջաթօլէսլամ Մահմուդ Մովահեդիֆարը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի՝ դեսպանության մշակույթային հարցերի պատասխանատու Սեյյեդ Աբդուլլահ Սոբհանին: