Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ

555
Կիրակի, 22 հուլիսի, 2018 թ., 22:50
Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ

Հուլիսի 21-ին Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցավ հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի հիշատակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցեց նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:

Տոնական օրվա մեկնարկը տրվեց գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում (կառուցվել է 1859 թ․ Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից) օրվա առթիվ կազմակերպված Սուրբ պատարագով, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան։

Այնուհետև, տեղի ունեցավ տոնական մեծ միջոցառում, որտեղ հնչեցին Տերյանի ստեղծագործություններն ու հայկական և վրացական երգերի ու պարերի կատարումներ։