Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թրամփը ցանկանում է ԱՄՆ հրավիրել Պուտինին

5288
Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 10:55
Թրամփը ցանկանում է ԱՄՆ հրավիրել Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Վաշինգթոն հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս տարվա աշնանը: Թրամփը նաև հանձնարարել է իր խորհրդական Ջոն Բոլթոնին զբաղվել այդ հարցով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է DW-ն:

«Հելսինկիում նախագահը համաձայնել է շարունակել երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակիցների միջև աշխատանքային մակարդակով երկխոսությունը: Նախագահ Թրամփը Ջոն Բոլթոնին խնդրել է Պուտինին Վաշինգթոն հրավիրել»,- գրել է Սանդերսը «Twitter»-ի իր էջում:

Դեռևս հստակ չէ Պուտինի այցի ժամկետները:

Ինքը՝ Թրամփը, «Twitter»-ի իր էջում գրել է.

«Ես ուրախ կլինեմ մեր երկրորդ հանդիպման համար, որպեսզի կյանքի կոչենք քննարկված թեմաներից շատերը»: