Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ինքնիշխանության նկատմամբ առավել մեծ հարգանքի դրսևորում կլինի, եթե ԱԳՆ հրավիրվի մեր երկրում ՌԴ դեսպանը». Նորայր Նորիկյան

496
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 15:40
«Ինքնիշխանության նկատմամբ առավել մեծ հարգանքի դրսևորում կլինի, եթե ԱԳՆ հրավիրվի մեր երկրում ՌԴ դեսպանը». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Անգամ բարեկամ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացում բավականին տարածված և ընդունելի գործելակերպ է, երբ որևէ հարցի կապակցությամբ այդ պետության դեսպանը հրավիրվում է արտաքին գործերի նախարարություն, և նրան տրվում է նոտա, կամ նրանից ակնկալվում է համապատասխան պարզաբանումներ այս կամ այն հարցի վերաբերյալ...
Վարչապետ Փաշինյանի այսօրվա՝ իմ կարծիքով արժանի արձագանքի ֆոնի վրա էլ ավելի ընդունելի, միջազգային իրավունքում ավելի հարգված, ինչպես նաև ինքնաիշխանության նկատմամբ առավել մեծ հարգանքի դրսևորում կլինի, եթե արտաքին գործերի նախարարություն հրավիրվի մեր երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպանը, որին պետական մակարդակով կներկայացվեն Հայաստանի մտահոգությունները՝ Փանիկում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ միաժամանակ ակնկալելով պատշաճ պարզաբանումներ:

Վստահ եմ, որ այս պայմաններում միջազգային հարաբերությունների տիրույթում Հայաստանի վարկը, որպես ինքնիշխան պետության, էլ ավելի մեծ սանդղակի վրա կդրվի...»: