ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացին բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ողջունում եմ Ձեզ, մեծարգո պարոն Վարչապետ: Ձեզ դիմում է 9 տարի առաջ ՀՀ-ում միջին բիզնեսով զբաղված, այնուհետև ՌԴ տեղափոփված ՀՀ քաղաքացի, ով ցանկանում է հայրենադարձվել և գործարարությամբ զբաղվել Հայրենիքում: Հարգելի պարոն Փաշինյան, ինձ և հավանաբար արտերկրում բնակվող հայրենակիցներին հետաքրքրող ամենակարևորագույն հարցերից է, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում փոքր և միջին բիզնեսի ոլորտում և ինչ գործնական քայլեր են իրականացվում, որպեսզի այդ ոլորտները դարձնել շահավետ: Պարոն Փաշինյան, ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ բավարար հանրային քննարկումներ չեն իրականացվում և արտերկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ՀՀ-ում բավարար տեղեկատվության պակաս ունեն: Պարոն Փաշինյան, մեր բոլորիս խնդիրն այն էր, որ փոքր և միջին բիզնեսով զբաղվողներս ստիպված էինք աշխատել անօրինական դաշտում, քանի որ անհնար էր վճարել բոլոր հարկերը և ապահովել շահույթ: Կարծում եմ՝ բոլորին են հայտնի պատճառները՝ (հովանավորչություն, մենաշնորհ և այլն) և այս ֆոնին էլ հայաստանյան շուկայում ձևավորվել էին ապրանքների և ծառայությունների գները: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ գործարարների օրինական դաշտ մտնելու դեպքում ՀՀ-ում կգրանցվի ապրանքների և ծառայությունների զգալի գնաճ: Կարծում եմ՝ կառավարությունը կանգնած է մի անխուսափելի ընտրության առջև՝ 1. Կամ հարկերը մնում են անփոփոխ և արդյունքում գնաճ է տեղի ունենում, իսկ կառավարությունը ստիպված բարձրացնում է մինիմալ աշխատավարձի չափը: 2. Կամ հարկերը իջեցվում են այնքան, որ օրինական դաշտում աշխատող գործարարը բավարար շահույթ ստանալով, չի բարձրացնում կամ չնչին է բարձրացնում գները: 3. Կամ միջանկյալ տարբերակը՝ և՛ հարկերնեն քիչ իջեցվում, և՛ գնաճն է քիչ տեղի ունենում: Ահա սրանք են իմ կարծիքով այն երեք հիմնական ուղղությունները, որոնցից կառավարությունը պետք է ընտրություն կատարի՝ իհարկե լայն հասարակական քննարկումներ կազմակերպելով բոլոր շահագռգիռ կողմերի հետ: Մեծարգո պարոն Փաշինյան, ես կարծում եմ որ, միայն գործարարության համար պարարտ և շահագրգիռ պայմաններ ապահովելու դեպքում է հնարավոր մեծ Հայրենադարձությունը: Հույս ունեմ, որ այս կարևոր հարցը անպատասխան չի մնա: ՌԴ-ից հարգանքներով ՀՀ քաղաքացի՝ Անդրեասյան Սուրեն Ռուբենի |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18