Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձ վարձատրվող հայտնիների ցանկը
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձ վարձատրվող 100 հայտնիների վարկանիշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է ամերիկացի բռնցքամարտիկ 41-ամյա Ֆլոյդ Մեյվեզերը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 285 միլիոն դոլար: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում ամենաբարձր վարձատրվող բռնցքամարտիկն է: Երկրորդ տեղում է դերասան Ջորջ Քլունին՝ 239 միլիոն դոլար տարեկան եկամուտով: Բացի պրոֆեսիոնալ գործունեությունից՝ Քլունիի եկամուտի աղբյուր է բիզնեսը: Անցած տարի նա իր գործընկերների հետ վաճառեց Casamigos ալկոհոլային ընկերությունը. գործարքի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար էր: Երրորդ տեղում է 20-ամյա մոդել Քայլի Ջեները՝ տարեկան 166,5 միլիոն դոլար եկամուտով: Նա իր կարողությունը վաստակել է Kylie Cosmetics կոսմետիկայի բիզնեսի շնորհիվ: Քայլիի ընդհանուր կարողությունը գնահատվում է 900 միլիոն դոլար: Հնգյակում են նաև հեռուստահաղորդավարուհի Ջուդիթ Շեյնդլինը (147 միլիոն դոլար) և դերասան Դուեյն Ջոնսոնը (124 միլիոն դոլար): Տասնյակում են հայտնվել ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին (111 միլիոն դոլար) և Կրիշտիանու Ռոնալդուն (108 միլիոն դոլար): Ինչպես նաև U2 (118 միլիոն դոլար) և Coldplay երաժշտական խմբերը (115,5 միլիոն դոլար), երգիչ Էդ Շիրանը (110 միլիոն դոլար): |
Սերժ Թանկյանը ոգեկոչել է 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
13124.04.2024, 23:48Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են
14521.04.2024, 15:18Պոնչը և Տոման ամուսնացել են
211512.04.2024, 18:18«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում (տեսանյութ)
210612.04.2024, 16:24Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները (տեսանյութ)
176210.04.2024, 11:00«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
20604.04.2024, 14:18