Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Զարուհի Փոստանջյանի աջակիցները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

333
Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 10:25
Զարուհի Փոստանջյանի աջակիցները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի համակիրները Երևանի քաղաքապետարանի դիմաց են, եկել են աջակցելու նրան:

Հիշեցնենք՝ ժամը 11:00-ին անցկացվելու է ավագանու արտահերթ նիստ. օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է: Առաջադրված միակ թեկնածուն Զ. Փոստանջյանն է: ՀՀԿ-ն ու «Ելք»-ը չեն մասնակցելու նիստին: Սպասվում է, որ ընտրությունը կտապալվի:

ՏԻՄ օրենքի համաձայն, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ուղիղ միացումն՝ «Առաջին լրատվական»-ի