Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Անցորդները կանխել են 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

582
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 09:55
Անցորդները կանխել են 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Հուլիսի 14-ին՝ ժամը 07:57-ին, «911» ծառայությանն ըահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է կանխել քաղաքացի Ծ. Բ.-ի (1995 թ.) ինքնասպանության փորձը: